Բարի գալուստ ածխանկարների աշխարհ՝
ուր ձեր նկարները բացահայտում են իրենց խորաթափանց հմայքը և լավագույնս փոխանցում պահի խորհուրդը։

Ածխանկարը նորարական նանո տեխնոլոգիաների և դասական տպագրության միաձուլման արդյունք է, որի շնորհիվ ամենահամեստ լուսանկարը վերածվում է մնայուն արվեստի։
Անվանումից իսկ երևում է, որ խոսքը վերաբերվում է բացառապես սև/սպիտակ արտապատկերմանը, որի կիզակետում դրված է ոչ թե գունային բազմազանությունը, այլ պատմությունը, ակնթարթի խորհուրդը կամ ասելիքը։
Ածխանկարի շնորհիվ հարսանյաց հանդեսի, ծննդյան տոնի, մկրտության կամ հիշարժան այլ պահերի վառ հիշողությունները կպահպանվեն իրենց ողջ հմայքով երկար տարիներ շարունակ։
Ի՞նչ է ածխանկարը և որոնք են նրա առավելությունները։ Ավելի մանրամասն կարող եք ընթերցել տեղեկատվական բաժնում։
Գալերիա
Ստորև ներկայացված օրինակները իրական տպագրված նկարների սքանավորված տարբերակներն են։
Իհարկե անհնար է շոշափելի որևէ նյութի հատկությունները լիարժեք փոխանցել թվային եղանակով։ Այդ պատճառով յուրաքանչյուր նկարի տակ կարճ ներկայացված են ուշադրության արժանի հատվածները։
Ցանկանում ենք նշել, որ նկարները սքանավորումից հետո թվային մշակման ենթարկված չեն։ Ժողովրդական լեզվով ասած՝ ֆոտոշոփ արված չեն։
Բաց ու մուգ երանգների սահուն անցումներ, չնայած մաշկի գերընդգծված կառուցվածքին։
Տպագրված փայլատ ֆոտոթղթի վրա։
Դեմքի թեթև թուխ գույնը (30%-15% սպիտակ) տպագրված է համաչափ, առանց կետային «բացատների»։
Տպագրված փայլատ ֆոտոթղթի վրա։
Խատուտիկի նուրբ սպիտակ մազիկները լղոզված չեն ու հստակ երևում են մուգ սև ֆոնի վրա։
Տպագրված փայլատ ֆոտոթղթի վրա։
Մազերի հստակ վերարտադրում։ Աչքի ոսպնյակի արտաքին ու ներքին շերտերի տարածական ընդգծվածություն։
Տպագրված փայլատ ֆոտոթղթի վրա։
Նկարի ձախ մասում իդեալական սև գույն։ Բնական նկարը այդ հատվածում ունի թավշյա մակերևույթ։ Տարածական ընկալում։
Տպագրված է BV275 ֆոտոթղթի վրա։ (25% բամբակ, 75% ալֆա-ցելյուլոզ)։
Մոխրագույն ածխի ցածր կենտրոնացման շնորհիվ, արծվի գլխի բաց երանգներով փետուրները վերարտադրված են սահուն անցումներով։
Տպագրված է 100% բամբակե ստվարաթղթի վրա։
Նկարված է հեռախոսով, ստանդարտ կարգավորումներով։
Տպագրված է 100% բամբակե կտավի վրա։
Ներքևի աջ հատվածում կա վնասված հատված, ուր նկատելի է հյուսվածքը։
Գնացուցակ
Մենք տպագրում ենք բացառապես եվրոպական արտադրության բարձրորակ թղթերի և կտավների վրա։
| CH250 - Ստվարաթուղթ, սպիտակ, հարթ, փայլատ, երկկողմ տպագրվող 250 գ/մ² | |
|---|---|
| A5 (14,8 x 21,0 սմ) | 1300 ֏ |
| A4 (21,0 x 29,7 սմ) | 2500 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 5300 ֏ |
| LM230 - Ստվարաթուղթ, սպիտակ, հարթ, փայլատ, 230 գ/մ² | |
|---|---|
| A5 (14,8 x 21,0 սմ) | 1500 ֏ |
| A4 (21,0 x 29,7 սմ) | 2800 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 5600 ֏ |
| PM230 - Պրեմիում ստվարաթուղթ, սպիտակ, հարթ, փայլատ, 230 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3000 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 6000 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 7600 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 11900 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 13400 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 6300 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 12200 ֏ |
| BV275 - Թավշյա ստվարաթուղթ, սպիտակ, թեթևակի հյուսվածքային մակերեսով, փայլատ, 25% բամբակ, 75% ալֆա-ցելյուլոզ, թթվայնությունից զերծ, 275 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3400 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 6800 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 8700 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 13600 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 15300 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 7200 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 13900 ֏ |
| SWS275 - Սաթե մակերեսով ստվարաթուղթ, ճերմակ, թույլ փայլով, 100% ալֆա-ցելյուլոզ, թթվայնությունից զերծ, 275 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3400 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 6800 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 8700 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 13600 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 15300 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 7200 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 13900 ֏ |
| IR275 - Նուրբ մակերեսով թանգարանային ստվարաթուղթ, ճերմակ, փայլատ, 100% բամբակ, ISO-9706, 275 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3800 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 7500 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 8000 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 14800 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 15300 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 8000 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 15000 ֏ |
| LMPC240 - Դիմացկուն կտավ, ճերմակ, համաչափ հյուսվածքով, փայլատ, 100% պոլիեստեր, թթվայնությունից զերծ, 240 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3300 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 6500 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 13100 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 6800 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 13300 ֏ |
| HCC430 - Թանգարանային կտավ, ճերմակ, համաչափ հյուսվածքով, փայլատ, 100% բամբակ, ISO-9706, 430 գ/մ² | |
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 4000 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 8000 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 16000 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 8500 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 16500 ֏ |
Տեղեկություններ
Ածխանկարը թվային տպագրության նորարարական եղանակ է, հիմնված Ճապոնական բարձր տեխնոլոգիական հումքի՝ այն է քարածխի գերփոքր (3-5nm կամ 0.000003-0.000005mm) համասեռ մասնիկների վրա։
Ի տարբերություն թանաքի կամ պիգմենտային լուծույթների, ածխանկարը տպագրվում է հատուկ հեղուկի մեջ լուծված բնական քարածխի նանո մասնիկներով։ Ընդ որում, ամեն գույն կամ երանգ վերարտադրվում է քարածխի տարբեր տեսակների և հագեցվածության միջոցով։
Արդյունքում քարածխի բնական հատկությունները փոխանցվում է նկարին, տալով նրան մթության ու լույսի անզուգական խորը համադրություն, որը ենթագիտակցորեն զուգորդվում է բնական տաքության ընկալմամբ։
Քարածխի ճառագայթային կայունության և լույսի բարձր կլանման շնորհիվ ածխանկարը գրեթե չի խամրում ու չի կորցնում երանգային համաչափությունը, իսկ բյուրեղյա կառուցվածքը ընձեռում է նկարին թավշյա ու տարածական ազդեցություն։
Ժառանգելով քարածխի և օգտագործվող բարձրակարգ կրիչների (թղթի կամ կտավի) հատկությունները, վերջնարդյունքում ածխանկարը ներկայացնում է հաճելի տաք երանգներով, սև ու սպիտակ (ավելի ճիշտ միագույն կամ մոնոխրոմ) պատկեր, որն իր օպտիկական և որակական հատկություններով էապես գերազանցում է դասական եղանակներով տպագրված նկարներին։
- 100% քարածուխ, թանաքի կամ արհեստական պիգմենտների փոխարեն։
- Չի խամրում, քանի որ քարածուխը չի փոխում իր գույնը ու շատ կայուն է ճառագայթների նկարմամբ։
- Բաձարձակապես չունի գունային շեղումներ և աչքի է ընկնում բնական սևի տաք ու համաչափ երանգներով։
- Բաց և միջին գորշ երանգները վերարտադրվում ճիշտ ու սահուն անցումներով։
- Արտաքին մակերևույթը ստանում է թավշյա տեսք։
- Ունի թեթև տարածական ազդեցություն ու նկարը աչքի ընկնում իր խորությամբ։
- Կայուն է լույսի արտացոլանքների նկատմամբ, որի արդյունքում փայլատ թղթի վրա պահպանում է իր տեսքը դիտման անկյունից անկախ։
- Փայլուն կամ սաթե թղթերի վրա ստանում է պողպատյա մետաղական փայլ, տալով նկարին հմայիչ նրբագեղ տեսք։
- Ավելի արտահայտիչ է, քան տպագրական ներկանյութերը։
- Իդեալական միջոց է սև ու սպիտակ լուսանկարչության դասական, անալոգային ներկայացման համար։
- Հատկապես առանձնանում է դիմանկարների կամ մանրամասնությամբ լի այլ պատկերների ըդգծված արտահայտչականությամբ։
- Իր բացառիկ դիմացկունության և որակի շնորհիվ, լավագուն ընտրություն է ցուցահանդեսների կամ պատկերասրահների համար։
- Գերազանցում է թանգարանային տպագրության չափանիշներին, ապահովելով գունաերանգային կայունություն 100 և ավելի տարի։*
* Նկարի որակապես անկորուստ և երկարատև պահպանումը ապահովելու համար անհրաժեշտ է, որ այն տպագրվի նվազագույնը՝ թթվայնությունից զերծ, իսկ իդեալական դեպքում ISO-9706 ստանդարտին համապատասխան թղթի կամ կտավի վրա։
Տպագրված նյութի, մեր դեպքում նկարի, երկարակեցությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկանյութն ու կրիչը տարիների ընթացքում չկորցնեն իրենց հատկությունները և հնարավորինս կայուն լինեն քիմիական ու մեխանիկական ազդեցություններին։
Ածխանկարի դեպքում ներկանյութի հետ կապված որևե խնդիր չկա, պայմանավերված ածխի բնական հատկություններով։ Նույնը չի կարելի ասել թղթի կամ կտավի պարագայում, այդ պատճառով միջազգային ISO 9706 ստանդարտը սահմանում է պահանջներ՝ ուղղված կրիչի քիմիական և մեխանիկական կայունությունը երկարատև ապահովելու համար։ Այն նախատեսված է այսօրվա արժեքները թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, ապագա սերունդների համար անսահմանափակ ժամկետով պահպանության և օգտագործման համար։
Հիմնական պահանջներն են.
- Լիգնինի «փայտի հյութի» ցածր պարունակություն: ISO 9706-ին համապատասխանող թուղթը պետք է գրեթե ամբողջությամբ զերծ լինի լիգնինից, քանի որ այն արագ դեղնում է լույսի և թթվածնի ազդեցության տակ։ Այդ պատճառով կիրառվում է սպիտակեցված ցելյուլոզա կամ լիգնինից զուրկ նյութեր, ինչպիսին է բամբակը։
- Թթվայնությունից զերծ և պաշտպանված։ Քանի որ թթուները թուղթը դարձնում են փխրուն, ապա pH-ի մակարդակը պետք է լինի 7.5-ից մինչև 10։ Բացի այդ, այն պետք է պարունակի հիմնային պաշար (նվազագույնը 2% կալցիումի կարբոնատ)՝ արտաքին միջավայրից ներթափանցող թթուները չեզոքացնելու համար։
- Բավարար ամրություն: Թուղթը պետք է համապատասխանի մեխանիկական ամրության նվազագույն պահանջներին, այն է 350 mN բոլոր ուղղություններով, որպեսզի ձեռքով կամ մեքենայական (օրինակ՝ սքանավորման) օգտագործման ընթացքում չպատռվի:
- Քլորիդների և Սուլֆատների ցածր պարունակություն։ Մետաղական առարկաների (օրինակ՝ գրասենյակային ամրակների) հետ շփման արդյունքում կամ վերականգնման որոշակի գործընթացների ժամանակ առաջացող կոռոզիոն մնացորդներից ու հետքերից խուսափելու նպատակով։
Այս ստանդարտին համապատասխանող թղթերը քիմիապես կայուն են, ամուր և պատշաճ պահպանման դեպքում կարող են գոյատևել մի քանի հարյուրամյակ առանց դեղնելու կամ փխրվելու։
Մենք առաջարկում ենք տպագրություն ISO 9706 ստանդարտով հավաստագրված թղթերի ու կտավների վրա։ Համապատասխան նշումը զետեղված է գնացուցակում։
- Նկարը ցանկալի է գունազրկված լինի նախապես, ըստ հեղինակի պատկերացումների։ Սակայն գունազրկումը կարող է իրականացվել նաև մեր կողմից։
- Գունային համակարգ RGB կամ CMYK (շատ կարևոր է, որ նկարը չփոխակերպվի BW համակարգի, միայն գունազրկվի)։
Հնարավոր է նաև GRAY տարբերակը, բայց ոչ ցանկալի։
- Գունային միջավայր "Adobe RGB 1998"
- Առանց գունային կարգավորման ICC պրոֆիլի
- Տվյալի ֆորմատը TIFF։
Մեր Մասին
Կայքը գտնվում է մշակման փուլում։ Աշխատանքային ռեժիմին անցնելուց հետո այստեղ կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։
Կոնտակտ
Ունե՞ք հարցեր կամ մեկնաբանություններ: Խնդրում ենք մեզ գրել:
Վերբեռնեք նկարն այստեղ
Տեխնիկական համապատասխանության ստուգումից հետո, այն կցուցադրվի գունազերծ տարբերակով։